Լոնդոնի Լեսթեր հրապարակում բացվել է համանուն ֆիլմաշարի գլխավոր հերոսուհու՝ Բրիջիթ Ջոնսի բրոնզե արձանը։ Այս մասին հայտնել է The Daily Mail-ը։
Դերասանուհի Ռենե Զելվեգերը, որը մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, մասնակցել է բացման արարողությանը իր գործընկերների հետ միասին։ Բրոնզե արձանը պատկերում է Բրիջիթին՝ իր օրագիրը սեղմած։
Բրիջիթ Ջոնսի մասին առաջին ֆիլմը թողարկվել է 2001 թվականին և հիմնված է անգլիացի գրող Հելեն Ֆիլդինգի «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» գրքի վրա։ Վեպը գրված է Լոնդոնում ապրող և սեր փնտրող միայնակ կնոջ անձնական օրագրի տեսքով։




























