Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 18: 20-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի առաջին կիլոմետրում:

Գեղահովիտ գյուղի մոտակայքում իրար են բախվել Թաթուլ Սարգսյանի վարած «Օպել» մակնիշի 27 ՕԼ 731 համարանիշի, Կարեն Խաչատրյանի վարած «Ֆորդ» մակնիշի 174 ՍՕ 64 համարանիշի եւ Կարեն Սարգսյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի 44 ՏՕ 707 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւոր 82–ամյա Աշոտ Հարությունյանը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզի փրկարարական վարչությունից մեկ մարտական ահաշվարկ, ինչպես նաեւ  Տավուշի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: