ԱՄՆ կոնգրեսի քննարկմանն է  ներկայացվել 1 դոլարանոց թղթադրամները մետաղադրամով փոխարինելու մասին օրինագիծ:

Ինչպես հաղորդում է  The Wall Street Journal-ը, այդ գաղափարի կողմնակիցները բերում են այն փաստարկը, թե թղթադրամի ծախսն ավելի շատ է, քան մեդաղադրամինը: Թղթադրամը ծառայում է  36 ամիս, մեկ թղթադրամի արժեքը յոթ սենթ է կազմում: Մետաղադրամի հատումը թեեւ  2-3 անգամ թանկ է, սակայն այն  շրջանառության մեջ կարող է գտնվել մոտ 30  տարի:

Միժամանակ նշվում է, որ ամերիկացիների երեք չորրորդը չեն պաշտպանում  այդ գաղափարը: Անցած տարի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, թե դոլարային մետաղադրամների 40%-ը չի օգտագործվում:

Այդուհանդերձ, 2011թ. ԱՄՆ կոնգրեսի բյուջետային վարչությունը պնդել է ամբողջությամբ հրաժարվել  դոլարային թղթադրամներից` ավելացնելով, որ նման միջոցառումը կօգնի տնտեսել  5,5 մլրդ դոլար` 30  տարվա ընթացքում: