Ամերիկացի կենսաբաններն առաջակում են շաքարը եւ ֆրուկտոզայի եւ գլյուկոզայի խառնուրդով քաղցրացուցիչները հավասարեցրել ալկոհոլին եւ ծխախոտին, քանի որ քաղցրի չարաշահումը մեծ թվով քրոնիկական հիվանդություններ է առաջացնում եւ ախտանշաններ, որոնք ալկոհոլիզմի հետ են ասոցացվում:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» նման եզրահանգման են եկել Քալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները:  Պարզվել է, որ շաքարի մշտական օգտագործումը նույն բացասական հետեւանքներն է ունենում, որոնք լինում են ոգելից խմչքների չարաշահման դեպքում` դիաբետ, հիպերտոնիա, ինսուլինի նկատմամբ զգայունության նվազում եւ լյարդի ճարպակալում: