Լեհաստանում 88 տարեկան հասակում մահացել է հայտնի բանաստեղծուհի, Նոբելյան գրական մրցանակի դափնեկիր Վիսլավա Շիմբորսկան: Այս մասին տեղկացնում է նրա քարտուղար Միխալ Ռուսենեկը:

Նրա խոսքով` բանաստեղծուհին «մահացել է հանգիստ, քնած վիճակում»` 2012թ. փետրվարի 1-ին, Կրակովում գտնվող իր տանը: Մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը:

Վիսլավա Շիմբորսկան Նոբելյան մրցանակը ստացել է 1996թ.:

Շվեդական ակադեմիան նրան անվանել էր «Պոեզիայի Մոցարտ», որի բանաստեղծություններում լեզվի թափանցիկությունը ձուլվում է բեթհովենյան կրքոտությանը, իսկ հանգի պարզությունը համադրվում է փիլիսոփայական խոր ենթատեքստին:

Նախորդ տարի Շիմբորսկան Լեհաստանի բարձրագույն մրցանակի էր արժանացել` Սպիտակ արծվի շքանշանի: Նա Գյոթեի միջազգային գրական մրցանակի (1991թ.), Հերդերի մրցանակի (1995թ.), լեհական PEN-ակումբի մրցանակի դափնեկիր է (1996թ.): 1995 թվականից Պոզնանի համալսարանի պատվավոր դոկտոր էր:

Շիմբորսկան բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածու է թողարկել: Նրա բանաստեղծություններն ու պոեմները թարգմանվել են 40 լեզուներով, գրում է utro.ru-ն: