Star Ships նավագնաց ընկերությունը այսօր առավոտյան կորցրել է կապը Պապուա Նոր Գվինեայի ափերին գտնվող MV Rabaul Queen նավի հետ: ABC հեռուստաալիքի տեղեկացմամբ` նավի վրա մինչեւ 300 մարդ է գտնվում: AFP-ն հայտնում է 350 ուղեւորների մասին: Ենթադրվում է, որ նավը խորտակվել է:
Ինչպես տեղեկացրել է Star Ships-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Ուիթնին ներկա պահին արտակարգ պատահարի շրջանում են գտնվում ավստրալացի փրկարարները: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























