Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել «Վալենսիայի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: 56-րդ րոպեին 11 մետրանոցը չկարողացավ դիպուկ իրացնել Մեսին:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-ին:

«Վալենսիա» - «Բարսելոնա»` 1:1
Ժոնաս, 27 - Պույոլ, 35