Եգիպտոսի «Ալ Ահլիի» ֆուտբոլիստները մտադիր են ավարտել կարիերան՝ կապված Պորտ Սաիդի ստադիոնում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ սպանությունների հետ: Այդ մասին հայտնել է թիմի դարպասապահ Շարիֆ Իկրամին, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նա նշել է, որ մեծ սպորտից հեռանալու որոշումը կոլեկտիվ է: «Մենք որոշել ենք հեռանալ ֆուտբոլից: Ինչպես կարելի է շարունակել ֆուտբոլ խաղալ 70 մարդու մահից հետո»,- հայտարարել է Շարիֆ Իկրամը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Պորտ Սաիդում տեղի «Ալ Մասրի» եւ Կահիրեի «Ալ Ահլի» թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով 74 մարդ է զոհվել: Հազարավոր մարդիկ դանակահարվել են:
Պորտ Սաիդի ստադիոնում տեղի ունեցած բախումներն աննախադեպ են համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել առաջնությունը: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:




























