Ավելի քան 200 ուղեւորներ են փրկվել Պապուա Նոր Գվինեայի ափերին խորտակված շոգենավից:
Փրկարարները ջրից հանել են ընդամենը 219 մարդ, շուրջ 100 ուղեւորների ճակատագիրն էլ դեռեւս անհայտ է մնում:
Շարունակվում է նրանց որոնումը: Փրկարարական գործողություններին մասնակցում են 3 ուղղաթիռներ, 6 նավեր եւ ինքնաթիռ, որոնք աղետի վայր են ուղարկել Ավստրիալիայի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC New-ը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:
Շոգենավի ուղեւորների ճշգրիտ թիվը հաստատված չէ: Ըստ Պապուա Նոր Գվինեայի անվտանգության ծառայության տեղեկության` շոգենավի տարողունակությունը 300 ուղեւոր է:
Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, տեղական ժամանակով 05:00-ի 06:00-ի սահմաններում, Պապուա Նոր Գվինեա կղզուց 16 կմ հեռավորության վրա: Շոգենավը Քիմբեից, որը գտնվում է Նոր Բրիտանիա կղզում, Լաե էր մեկնում, որը կղզու գլխավոր քաղաքն է:




























