Արմավիրի մարզի Թաիրով գյուղում, փետրվարի 1-ին, ժամը 02.00-ին, «Շկոդա Օկտավիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան բախվել է ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: