Պաղեստինում ցուցարարները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին դիմավորել են կոշիկներով եւ քարերով: Միջադեպը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 2-ին, երբ ավտոշարասյունը մոտեցել է պաղեստինյան տարածքի սահմանին:
Ցուցարարները Բան Կի Մունի դեմ են ելել, քանի որ իր այցի ժամանակ նա չի հանդիպել այն ընտանիքներին, որոնց անդամները ձերբակալվել էին իսրայելական իրավապահների կողմից, հաղորդում է AFP գործակալությունը:
Հունվարի 31-ին Բան Կի Մունն իր մերձավորարեւելյան եռօրյա այցն սկսել է Ամանից: Այսօր` փետրվարի 2-ին, իր այցի վերջին օրը նա այցելել է Գազայի հատված` հումանիտար իրադրության գնահատման համար:



























