Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հետ եւ ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղապետը բարձր է գնահատել հայ-ուկրաինական  հարաբերությունները` նշելով, որ Երեւանի եւ ուկրաինական քաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը  ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն: Քաղաքապետն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել մի շարք ոլորտներում:

Դեսպանը քաղաքապետին վստահեցրել է, որ առաջարկները կներկայացնի ինչպես  պետական կառավարական, այնպես էլ ուկրաինայի գործարար շրջանակներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական կողմին`համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կողմերը քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: