Ֆրանսիական կինոաստղ Բրիջիտ Բարդոն հոսպիտալացվել է հարավային Տուլոն քաղաքում։ Աշխարհառչակ կինոաստղի հոսպիտալացման մասին հայտնել է Var-Matin պարբերականը՝ հղում անելով աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ 91-ամյա դերասանուհին մոտ 10 օր առաջ տեղափոխվել է «Սեն-Ժան» հիվանդանոց և առաջվա պես մնում է այնտեղ։