Ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը ծովն է ընկել Կորեայի Հանրապետության արևմտյան մասում՝ Կունսան ավիաբազայի մոտակայքում, հաղորդում է Yonhap գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Մալդորի կղզու մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4:35-ին, երբ կատարում էր սովորական առաքելություն։
«Բնակիչներին կամ գույքին վնաս հասցնելու մասին հաղորդագրություններ չկան, և հետաքննությունը շարունակվում է»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՆ զինվորականների խոսքերը։ Yonhap գործակալությունը նշել է, որ թռչող սարքի որոնումները շարունակվում են։
Սեպտեմբերի վերջին հաղորդվել է, որ ԱՄՆ զինված ուժերն առաջին անգամ Կորեայի Հանրապետություն են տեղակայել MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերի հետախուզական էսկադրիլիան։ Ավելի վաղ այդ անօդաչու թռչող սարքերը ռոտացիոն հիմունքներով տեղակայվել էին Կորեական թերակղզու հարավում։ Այդ ժամանակ





























