Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` փետրվարի 2-ին, ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հրամանագրի, հանձնաժողովի իրավաբան անդամներ են նշանակվել`
Սրբուհի Արզումանյանը - ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ
Կարեն Դանիելյանը - ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հասմիկ Հարությունյանը - Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս:
ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ Շահանե Սաֆարյանի լիազորությունները:
Համաձայն հրամանագրի` արդարադատության խորհրդի իրավաբան անդամ է նշանակվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Սրբուհի Արզումանյանը:



























