ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում կշնորհի երկու հնդկահավի՝ առաջիկա Գոհաբանության օրվա առթիվ։ Այս տարի Կուրլիկը և Վիխլյունը տոնական սեղանին չեն լինի, հայտարարել է Սպիտակ տունը։
«Ողջունում ենք Կուրլիկին և Վիխլյունին»,- նշել է Х սոցիալական ցանցում հնդկահավերի տեսանյութը հրապարակած վարչակազմի մամուլի ծառայությունը։
Այսպես կոչված նախագահական ներում շնորհելու արարողությունը նախաձեռնել է Ջոն Քենեդին 1963 թվականին, երբ նա կարգադրել է խնայել Սպիտակ տանը Հնդկահավեր արտադրող Ազգային ֆեդերացիայի նվիրաբերած հնդկահավը։ Հնդկահավը համարվում է Գոհաբանության օրվա ընթրիքի՝ նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը նշվող բերքահավաքի փառատոնի գլխավոր ուտեստը։
«Համաներված» հնդկահավերին տրվում են հումորային կենսագրություններ, մասնավորապես՝ Վիխլյունը ցանկանում է դառնալ նահանգային սպորտային թիմի թալիսմանը, իսկ Կուրլիկը թխվածքաբլիթներ է սիրում։ Այս տարվա արարողությունը առաջինը կլինի Թրամփի համար իր նոր ժամկետում։




























