Առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Միչիգանից բերված սուրբծննդյան եղևնին։

Նա զննել է եղևնին, որը բերվել էր ձիաքարշով, և զրուցել սև ցիլինդրներով և ֆրակներով ձիերին քշող տղամարդկանց հետ։

Առաջին տիկինը մի քանի վայրկյան լուսանկարվել է եղևնու ֆոնին։

«Գեղեցիկ եղևնի է»,- եզրափակել է նա։

Գրեթե 60 տարի շարունակ Ազգային Սուրբ Ծննդյան եղևնիների պրոֆիլային ասոցիացիան եղևնին ընտրում է մրցույթով։ Այս տարի Միչիգանից մի ագարակ է հաղթել։

Եղևնին կտեղադրվի Սպիտակ տան դիմաց՝ նախագահական այգում։ Եղևնու լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկնոջ ներկայությամբ։ Հրավիրում են բոլոր ցանկացողներին, իսկ վիճակախաղի տոմսերը կխաղարկվեն։

Մեկ այլ եղևնի կտեղադրվի նստավայրի ներսում։ Մելանյա Թրամփն, ըստ ավանդույթի, անձամբ կընտրի զարդերը։