Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել ՌԴ նախագահի առաջիկա ընտրություններին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, մշտապես Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների սահմանադրական իրավունքները  իրագործելու համար երկրում կձեւավորվեն ընտրատեղամասեր:

Լոռիի եւ Շիրակի մարզերում մշտապես կամ ժամանակավոր բնակվող  Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում, հասցե` ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի 1:

Հայաստանի մնացած մարզերում եւ հանրապետության մայրաքաղաքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող  Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը գտնվող ընտրատեղամասում, հասցե` ք. Երեւան, Գրիգոր Լուսավորչի 13ա:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի 2011թ. նոյեմբերի 25-ի № 442/ՖЗ որոշմանը համապատասխան` 2012թ. մարտի 4-ին նշանակված են Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները: