Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Թահրիրի հրապարակում` Կահիրեի կենտրոնում: Նրանք բողոքում է իշխանությունների անգործության դեմ, որը, նրանց կարծիքով հանգեցրել է Պորտ-Սայիդի ողբերգությանը:

Ցուցարարները եւ նրանց միացած ֆուտբոլային երկրպագուները շրջափակումներ են առաջացրել հրապարակ տանող ճանապարհներին, սահմանափակել երթեւեկությունը: Պորտ-Սայիդի իրադրաձությունների մասնակիցները պատմում են տեղի ունեցածի մասին` ներկայացնելով ողբերգության իրենց տարբերակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի երեկոյան Պորտ-Սայիդում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ «Ալ-Ահլի» եւ «Ալ-Մասրի» թիմերի միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով զոհվել է 74 մարդ եւ տուժել` 300 մարդ:

Եգիպտոսի ոստիկանությունը Պորտ-Սայիդում ձերբակալել է 47 հոգու, նրանց կասկածում են անկարգությունների հրահրման մեջ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: