Ռուսաստանը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի վստահված անձանց ցանկը: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 371 մարդ, այդ թվում երգչուհի Ալլա Պուգաչեւան, ով սակայն փաստաթղթերում ներկայացված է ոչ թե որպես երգչուհի, այլ` անհատ ձեռներեց: Ըստ օրենսդրության, ամեն թեկնածու կարող է ունենալ մինչեւ 600 վստահված անձ:

Բացի Պուգաչեւայից, Պրոխորովի վստահված անձանց ցանկում են դերասան Լեոնիդ Յարմոլնիկը, գրող Վիկտոր Երոֆեեւը, «Քաղաքն առանց թմրանյութերի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Եվգենի Ռոյզմանը, РБК ТВ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լյուբիմովը եւ Պրոխորովի նախընտրական շտաբի պետ Անտոն Կրասովսկին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: