Ռուսաստանն ակնկալում է նախքան 2012թ. հունիս ավարտել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման պայմանների վերաբերյալ Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները: Այս մասին, այսօր` փետրվարի 2-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
«Մենք հույս ունենք հունիսին ավարտել բանակցությունները», - ասել է Անտոնովը: Նրա խոսքով` մոտակա երկու շաբաթվա ընթացքում սպասվում է Ադրբեջանի պատվիրակության ժամանումը Մոսկվա` այդ հարցի շուրջ բանակցությունների հերթական փուլի համար: Նա հստակեցրել է, որ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման նոր համաձայնագիրը պետք է կնքվի հին պայմանագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ ընկած ժամանակահատվածից ոչ ուշ: Պաշտպանության նախարարի տեղակալը կարծում է, որ այդ հարցի լուծման համար ոչ մի խնդիր չկա: «Մենք ունենք ղեկավարության անհրաժեշտ բոլոր ցուցումները: Մնացած հարցերը զուտ տեխնիկական բնույթ են կրում», - նշել է Անտոնովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























