ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հինգշաբթի հայտարարեց, որ չորեքշաբթի կրակոցներից տուժած Ազգային գվարդիայի երկու զինվորը վիրահատվել են՝ հավելելով, որ աֆղանցի կասկածյալը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման։
«Այս պահին մեր մեղադրանքները կհիմնենք նրանց կանխատեսումների վրա,- ասել է Բոնդին Fox News-ին տված հարցազրույցում,- Նրանք երկուսն էլ վիրահատվել են։ Ես հիմա չեմ խոսելու նրանց վիճակի մասին։ Կրկին, մենք աղոթում ենք նրանց ապաքինման համար, բայց վատթարագույն դեպքում ահաբեկչության մեղադրանքով նվազագույն ժամկետով ազատազրկումն է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի զինվորների վրա հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի Վաշինգտոնի սրտում՝ Սպիտակ տան մոտ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային գվարդիայի զինվորների վրա հարձակումն «ահաբեկչական ակտ» է անվանել:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վստահ է, որ հարձակվողը Աֆղանստանից ԱՄՆ է ժամանել 2021 թվականին։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ստուգեն բոլոր նրանց, ովքեր Աֆղանստանից երկիր են մուտք գործել Ջո Բայդենի՝ նախորդ վարչակազմի օրոք՝ կրկին քննադատելով իր նախորդին։




























