Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իրեն որպես օգնական է բերել իր աներորդուն` Ռաֆայել Աբովյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հանրապետական կուսակցության իրազեկ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` Ռաֆայել Աբովյանը ՀՀՀԿ-ում ժամանակին վարորդ է աշխատել: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել անձամբ Ռաֆայել Աբովյանից: Նա նշեց, որ չի կարող պատասխանել մեր հարցերին: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր, թե նա ինչ հարցերով է օգնական նշանակվել, ինչպիսի կրթություն ունի եւ այլն: Ռաֆայել Աբովյանը, սակայն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մեր ունեցած տեղեկությունները, որ ինքը ԱԺ նախագահի ազգականն է` աներորդին եւ ժամանակին ՀՀԿ-ում վարորդ է աշխատել:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Հովիկ Աբրահամյանի հետ ԱԺ որոշ օգնականների հեռանալուց հետո Աժ նախագահ Սամվել Նիկոյանը նոր օգնական ունի` Ռաֆայել Աբովյան անուն-ազգանունով: «Ով է նա եւ ինչ հարցերում է եկել օգնելու ԱԺ նախագահին, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է»,- գրել էր թերթերից մեկը: