Ուկրաինայի գլխավոր բանակցողը, այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարը The Atlantic-ի հարցազրույցում հայտնել է, որ խաղաղության բանակցություններում Ուկրաինայի ինքնիշխան տարածքների զիջումն անթույլատրելի է։

Քանի դեռ Զելենսկին երկրի նախագահն է, նա չի համաձայնի հող տալ խաղաղության դիմաց, այսօր ինձ բացառիկ հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Անդրեյ Երմակը։

«Ոչ մի առողջ դատող մարդ այսօր չի ստորագրի փաստաթուղթ տարածքներից հրաժարման մասին։ Քանի դեռ Զելենսկին է նախագահը, ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք տարածքներ կտանք։ Նա չի ստորագրի համաձայնագիր տարածքներից հրաժարվելու մասին։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող անել դա, եթե չի ցանկանում ընդդիմանալ Ուկրաինայի Սահմանադրությանը եւ ուկրաինացի ժողովրդին»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է իր տան խուզարկության մասին հրապարակմանը

https://news.am/arm/news/917595.html