Ըստ ամերիկյան գլխավոր «օդերեւութաբան» Ֆիլ արջամկան` գարունը շուտ չի գա: Փենսիլվանիայի գազանիկը, տեսնելով իր ստվերը, թաքնվել է բնում: Ըստ ավանդության` դա նշանակում է, որ շուտափույթ տաքացման սպասել պետք չէ: ԱՄՆ-ի բնակիչներին սպասվում է ձմռան եւս 6 շաբաթ:
«Արջամկան օրվա» տոնակատարություններին մասնակցել է 20 հազար մարդ: Նրա պատվին հնչել է ազգային հիմնը եւ հրավառություն են կազմակերպել:
Ֆիլի կանխատեսումները կեսից էլ քիչ դեպքում են կատարվում: Չնայած դրան` 1887 թվականի փետրվարի 2-ից այն շարունակում է մնալ ամերիկացիների սիրելի տոներից մեկը, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:




























