Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի Ռազմաօդային ուժերի 80-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթում ներկայացրել է երկրի ռազմաօդային ուժերի նոր կարևոր առաքելությունը, հայտնում է ЦТАК-ը։
Ըստ ԿԺԴՀ առաջնորդի, Ռազմաօդային ուժերը դեր են ունենալու միջուկային զսպման իրականացման գործում։
Նա նաև հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ռազմաօդային ուժերը «պետք է ճնշող բարոյական ուժով և հարձակողական թափով վճռականորեն հետ մղեն և կանխեն տարատեսակ լրտեսական գործունեությունը և հնարավոր ռազմական սադրանքները թշնամիների կողմից, որոնք փորձում են ոտնձգություններ կատարել Հանրապետության տարածքային ինքնիշխանության նկատմամբ»։





























