ԱՄՆ-ում քաղաքացիական ինքնաթիռը խախտել է Ֆլորիդա նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի օդային տարածքը, հայտնում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD)։
NORAD-ը հայտնել է, որ խախտողին որսալու համար F-16 կործանիչ է օդ բարձրացվել։
«Օդանավը բարեհաջող դուրս է բերվել այդ տարածքից», – նշել են հրամանատարությունից՝ կոչ անելով քաղաքացիական ինքնաթիռների սեփականատերերին ծանոթանալ թռիչքների կանոններին՝ հետագա խախտումներից խուսափելու համար։





























