Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ներկայացել է դաստակին վիրակապով։
Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրուցել է Ֆլորիդայից ԱՄՆ մայրաքաղաք թռչող ինքնաթիռում։ Թրամփի աջ ձեռքին երևում էր ուղղանկյուն, մարմնագույն վիրակապ։
Դեկտեմբերի 1-ին Թրամփը լրագրողներին ասել է, որ ենթարկվել է ՄՌՏ հետազոտության։ Նա չի բացահայտել, թե որ օրգանն է հետազոտվել՝ պնդելով, որ «գաղափար չունի»։
Նոյեմբերի կեսերին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ենթարկվել է ՄՌՏ հետազոտության։ Արդյունքները, ինչպես նա պնդել է, «գերազանց» էին։





























