Տարվա սկզբից ի վեր Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն աճել է 18,1 միլիարդ դոլարով, հայտնել է Bloomberg-ը։ Գործակալությունն իր գնահատականը հիմնում է իր սեփական Bloomberg Billionaires Index BBI)-ի վրա, որը հիմնված է նաև ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա։

Մասնավորապես, USM հոլդինգի հիմնադիր գործարար Ալիշեր Ուսմանովի կարողությունն աճել է 5,32 միլիարդ դոլարով՝ հասնելով 18,5 միլիարդ դոլարի, հայտնել է РБК-ն։ Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության հիմնադիր Իսկանդեր Մախմուդովը հարստացել է 4,43 միլիարդ դոլարով. ներկա պահին նրա կարողությունը հասնում է 7,56 միլիարդ դոլարի։

Բացի դրանից, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը տարվա սկզբից ի վեր վաստակել է 2,44 միլիարդ դոլար, իսկ Wildberries-ի սեփականատեր Տատյանա Կիմը՝ 654 միլիոն դոլար։