Անօդաչու թռչող սարքերը ռազմական գործողությունների առաջին պլան են մղվել համեմատաբար վերջերս, իսկ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը նշանակալի շրջադարձային պահ էր, ասված է CNN-ի հրապարակման մեջ:
«Այն ժամանակ ադրբեջանական զորքերը գյուղատնտեսական երկթռիկ ինքնաթիռները վերածեցին խայծ ԱԹՍ-ների:
Երբ հայկական հակաօդային պաշտպանությունը հայտնաբերեց և ոչնչացրեց այդ խայծերը՝ բացահայտելով դրանց գտնվելու վայրը, մարտական անօդաչու թռչող սարքերը և հրետանին ոչնչացրին հայկական հակաօդային համակարգերը: Դա Բաքվին վերահսկողություն սպահովեց օդում»,- նշված է հրապարական մեջ:




























