Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թեհրան այցի ամսաթիվը որոշելու ուղղությամբ։

«Թուրքիայի նախագահի Իրան այցի վերաբերյալ համակարգումն ընթացքի մեջ է, ուղևորությունը համաձայնեցված է։ Իմ գործընկերները քննարկում են ուղևորության ճշգրիտ ամսաթիվը՝ ժամկետները որոշելու համար»,- ասել է Բաղային, հայտնել է Mehr գործակալութունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախօրեին այցելել է Թեհրան և բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։