Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության աշխատանքից հետո ես հեռախոսազրույց ունեցա Ուկրաինայի նախագահի հետ։ Զրույցի մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«ԱՄՆ-ում երկու շատ արդյունավետ օրերի ընթացքում ժամեր տևած հանդիպումներ և բանակցություններ անցկացրինք։ Մենք հասանք նշանակալի առաջընթացի, չնայած որոշ հարցեր դեռևս մշակում են պահանջում։
Շնորհակալ ենք ամերիկյան կողմին իր կառուցողական և գործընկերային մոտեցման համար։ Մենք համաձայնեցինք պահպանել սերտ և շարունակական կապ գործընթացի ժամանակ։
Մենք ամբողջական զեկույց ենք պատրաստում և այն կներկայացնենք նախագահին Եվրոպայում անցկացվելիք հանդիպման ժամանակ, որտեղ արդեն մեկնում է մեր բանակցային թիմը։
Մենք շարունակում ենք աշխատել հանուն Ուկրաինայում խաղաղության»,- նշել է նա։





























