Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ, ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Մակրոնը ներկայացրել է այսօր Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները, գրում է Le Monde-ը։
«Ղեկավարները մտքեր են փոխանակել Ուկրաինայում երկարատև և կայուն խաղաղության պայմանների և Միացյալ Նահանգների ձեռնարկած միջնորդական ջանքերի հաջորդ քայլերի վերաբերյալ»,- պարզաբանել են է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում։
Մակրոնը «հատկապես ընդգծել է Ուկրաինայի համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքների կարևորությունը և Միացյալ Նահանգների հետ այս հարցում» [Ֆրանսիայի] համագործակցելու վճռականությունը։
Նույն օրը ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը և նրա ուկրաինացի գործընկերը զրուցել են ամերիկացի բանակցող Սթիվ Ուիթքոֆի և ուկրաինացի բանակցող Ռուստեմ Ումերովի հետ, որոնք բանակցություններ են վարել Ֆլորիդայում։
Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը ողջունել է Միացյալ Նահանգների «միջնորդական ջանքերը», սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը «կարող է վերջնականապես համաձայնեցվել միայն բանակցային սեղանի շուրջ նստած եվրոպացիների հետ միասին»։





























