Հայաստանի բնապահպանության նախարարությունը, ստացված ահազանգի հետքերով, հունվարի 9-ին եւ հունվարի 10-ին տեղազննություն է իրականացվել Գառնի գյուղի վարչական տարածքի «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում եւ պարզվել է, որ այդ տարածքում կատարվել է 77 ապօրինի ծառահատում: Պատճառվել է 2.407.500 դրամի վնաս:

Ոստիկանության Կոտայքի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: