Հոնկոնգցի 15-ամյա դեռահասը հոգեբուժարան է տեղափոխվել այն բանից հետո, երբ կացնահարել է մորն ու քրոջը:
Նա , համաձայն իր մեկնաբանության, դա արել է մոլորակը փրկելու նպատակով, քանի որ այժմ երկրագնդում մարդիկ շատացել են: Բժիշկների եւ դատավորների որոշմամբ` նա իր կյանքի մնացած տարիները հոգեբուժարանում կանցկացնի:
«Հանուն մոլորակի փրկության» վեհ գաղափարի դեռահասը կացնահարել է քրոջը եւ մորը` մսագործի կացնով: Մորը նա հասցրել է 40 հարված, իսկ քրոջը` 30: Դրանից հետո նա շտապօգնություն է կանչել:
Բժիշկներին տղան բացատրել է, որ ինչքան Երկրի վրա քիչ լինեն մարդիկ, այնքան մթնոլորտը եւ շրջակա միջավայրը ավելի մաքուր կլինեն, հայտնում է MIGnews.com-ը` հղում անելով South China Morning Post թերթին:




























