Ստամբուլը եվրոպական և ասիական մասերի բաժանող Բոսֆորի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես փակ է՝ ուժեղ մառախուղի պատճառով։ Այս մասին հայտնել են Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային հարցերի դեպարտամենտից։
«Նավերի երթևեկությունը երկու ուղղություններով էլ կասեցվել է խիտ մառախուղի պատճառով՝ մինչև եղանակային պայմանների կարգավորումը», - ասվում է հաղորդագրության մեջ։





























