Ռուսաստանում հունվարի ընթացքում ցրտահարությունից 64 մարդ է մահացել: Նման տվյալներ է ներկայացրել առողջապահության փոխնախարար Մաքսիմ Տոպիլինը: Բժշկական օգնության համար դիմել են 1,4 հազար մարդ:

Ընդ որում, մահացածների մասին տվյալները վերջնական չեն: Առայժմ տեղեկատվությունը հավաքվել է միայն 50 տարածաշրջաններում:

Նոյեմբերի սկզբից միայն Մոսկվայում ցրտից 28 մարդ է մահացել: Հիմնականում նրանք առանց բնակության վայրի անձինք են: Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայության տվյալներով, ամեն օր Մոսկվայում երեք մարդ է ցրտահարվում:

Եկեղեցականները առաջարկել են Մոսկվայի կենտրոնում անգար տեղադրել, որտեղ անտունները կարող են տաքանալ: Առայժմ միայն մեկ միլիոն ռուբլի է հավաքվել: Վերջին օրերին մոսկվայում -20 աստիճան է, գրումէ  Lenta.ru-ն: