Ֆիլիպիններում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարլո Մակուինտոն մահացել է այսօր` փետրվարի 3-ին, 5 օր մնալով կոմայի մեջ Քեսոն-Սիթիի հիվանդանոցում:
21-ամյա բռնցքամարտիկը կորցրել է գիտակցությունը իր հայրենակից Մարք Ջոզեֆ Կոստայի հետ մենամարտի ժամանակ: Մարտը կայացել է հունվարի 29-ին, Կալուկանում:
Մակուինտոն կոմայի մեջ է ընկել եւ 5 օր անց մահացել, հաղորդում է «Ինտեֆաքսը»` վկայակոչելով տեղի GMA News հեռուստաալիքը:
Պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկն անցկացրել է 7 մենամարտ, որից 6-ում հաղթել է, 4-ը` նոկաուտով:




























