ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Բերնի Մորենոյի՝ երկքաղաքացիությունն արգելող օրինագիծը կարող է ազդել մի շարք ամերիկացի հայտնիների վրա, գրում է Newsweek-ը:

Մեկնաբանելով իր նախաձեռնությունը՝ Մորենոն նշել է, որ ԱՄՆ քաղաքացի լինելը «պատիվ և արտոնություն է», ուստի եթե մեկը ցանկանում է դառնալ ամերիկացի, ապա պետք է հետևի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքին։

Ինչպես նշվում է հոդվածում, եթե օրենքն ուժի մեջ մտնի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և նրա որդի Բերոնը, որոնք ունեն Սլովենիայի քաղաքացիություն, մեկ տարվա ընթացքում պետք է հրաժարվեն դրանից։ Թրամփի ընտանիքից բացի, սահմանափակող միջոցառումները կարող են ազդել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի վրա, որն ունի ԱՄՆ, Հարավային Աֆրիկայի և Կանադայի քաղաքացիություն, ինչպես նաև դերասանների և դերասանուհիների, մասնավորապես՝ Թոմ Հենքսի, Միլա Կունիսի, Պամելա Անդերսոնի և այլ հայտնիների վրա։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կվերանայի յուրաքանչյուր ներկայացված ապաստանի դիմում՝ ապահովելու համար դիմորդի՝ երկրում մնալու արժանի իրավունքը։ ԱՄՆ իշխանությունները մտադիր են ստուգումներ անցկացնել՝ հաստատելու համար, որ փախստականների՝ ԱՄՆ-ում ապաստան փնտրելն օրինական է։