ԱՄՆ պաշտոնյաները քննարկում են այն սցենարը, որի դեպքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է տեղափոխվել Կատար՝ Վենեսուելայի ճգնաժամը լուծելու համար, գրում է The New York Post-ը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջարկել է դիտարկել այս տարբերակը Մադուրոյի համար։ Կատարը մասնակցում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջնորդական ջանքերին, ուստի այդ սցենարը, ըստ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաների, «բավականին իրատեսական» է թվում։

Մի քանի օր առաջ CNN-ը հաղորդել էր, որ Մադուրոն հայտարարել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին, բայց առնվազն 18 ամսիցոչ շուտ։ Ճգնաժամի հնարավոր լուծման այդ առաջարկը ամերիկացի մի շարք պաշտոնյաներ չեն ողջունել, և Սպիտակ տունը որոշել է հասնել Մադուրոյի անհապաղ հրաժարականին։

Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մադուրոյին սպառնացել էր ուժային եղանակը, եթե նա հրաժարական չտա։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Վենեսուելայի և նրա հարակից տարածքների օդային տարածքը փակելու մասին։ Այդ հայտարարությունը հնչել է Կարիբյան ավազանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման ֆոնին։