Ուկրաինական FEMEN շարժման հերթական թոփլեսս ակցիան ուղղված է եղել Բելառուսում 2014թ. հոկեյի աշխարհի առաջնության դեմ: Ակտիվիստուհիները մերկացել են Ցյուրիխում Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գրասենյակի մոտ: Նշենք, որ Եվրոպայում մոլեգնող խիստ ցրտերին մերկանալը չափազանց վտանգավոր է, սակայն FEMENիստուհիներին այդ հանգամանքը չի կանգնեցրել:
Աղջիկները հոկեյ են խաղացել դատապարտյալի հագուստները վեր բարձրացրած` «Ստրուկը հոկեյ չի խաղում», «Մի աջակցեք բռնապետությանը», «Լուկաշենկո, խաղա՞նք Հաագայում» կարգախոսներով:
Աղջիկները պահանջել են IIHF-ից երես թեքել Եվրոպայի վերջին բռնապետից, եւ հրաժարվել առաջնությունը Բելառուսում անցկացնելու մտքից:
Բելառուսի իշխանությունների նկատմամբ FEMENիստուհիներն առանձնակի վերաբերմունք ունեն, դեկտեմբերին նրանց առեւանգել էին տեղական ծառայությունները եւ դաժանորեն նվաստացրել Մինսկում ՊԱԿ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, գրում է NEWSru.com-ը:

































