Այսօր` փետրվարի 3-ին, Վերաքննիչ դատարանում լսվել է մանկապղծության համար դատապարտված ամերիկահայ գործարար, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը բողոքը: Դատարանը մերժել է նրա բողոքը եւ անփոփոխ թողել Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:

Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Գործարարի փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով, իրենք պատրաստվում են դիմել վճռաբեկ դատարան, սակայն դեռ այդ հարցը չի համաձայնեցրել Սերոբ Տեր-Պողոսյանի հետ:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ:

Այժմ Սերոբ Տեր-Պողոսյանը գտնվում է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, քանի որ նրա մոտ նորագոյացություն կա: Բժիշկների կարծիքով` այն չարորակ է, քանի որ ԱՄՆ- ում եղած տարիներին այդ կապակցությամբ, Տեր-Պոեղոսյանը վիրահատվել է: «Բայց, իհարկե, վերջնական պատասխանը կլինի միայն վիրահատությունից հետո»,- ասել է հիվանդանոցի փոխտնօրենը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, այսկերպ ամերիկահայ գործարարը փորձում է խուսափել պատասխանատվությունից: