Նիդեռլանդներում ավարտվել է 7 տարի ձգձգվող դատական գործընթացը: Տարեց հոլանդացի Քլաս Բրյունի հայցի բացառիկությունը նրանում է, որ նա երկրի իշխանություններից պահանջել է վճարել մարմնավաճառուհիների ծառայություններից օգտվելու համար եւ, ի վերջո, հասել է իր ուզածին:
Ինչպես փոխանցում է BCM.ru-ն, Բրյունը դատարանին ներկայացրել է բժշկական եզրակացությունը, ըստ որի սեռական հարաբերություններից հետո թոշակառուի մոտ ֆիզիակական եւ հոգեկան վիճակի զգալի բարելավում է նկատվել: Եւ քանի որ մինչ թոշակի անցնելը նա աշխատել է պետական ծառայության համակարգում, ապա, համաձայն Հոլանդիայի օրենսդրության, նախկին պետծառայողները բուժում են ստանում պետության հաշվին:




























