ՀԷՑ վերահսկողական կոմիտեն գրում է.

«Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016 թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք:

Դրված էր շատ լուրջ հարց ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է
2016 թ. - 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2017 թ. - 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2018 թ. - 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2019 թ. - 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2020 թ. - 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2021 թ. - 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2022 թ. - 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2023 թ. - 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2024 թ. - 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում
Ընդհանուր 272 մլրդ ՀՀ դրամ ներդրումային աշխատանք, հստակ աշխատանքների ցանկով:
Սակագնով «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներին փոխհատուցվում է ՀԱՐԿԵՐՈՎ 250 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցին:
2016 - 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ»։