ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը նոր անհարմար սխալն է թույլ տվել՝ փորձելով լրիվ արտաբերել այն երկրի անվանումը, որն ինքը երբեւէ ղեկավարել է, գրել է Daily Mail-ը։
83-ամյա Բայդենը, ուրբաթ ելույթ ունենալով ԼԳԲՏ+ հանրույթի ղեկավարների միջազգային համաժողովում, հերթական վրիպումն է թույլ տվել՝ դժգոհելով «այս վարչակազմի ստեղծած բազմաթիվ ճգնաժամերից»։ «Մենք աշխարհի այն քիչ երկրներից ենք, որը նորից ու նորից յուրաքանչյուր ճգնաժամից դուրս է գալիս ավելի ուժեղ, քան մենք մտել էինք այդ ճգնաժամի մեջ»,- սկսել է Բայդենը։
«Մենք պարզապես պետք է վեր բարձրանանք։ Քանի դեռ մենք պահպանում ենք հավատը, հույսը, մենք ոտքի ենք կանգնում եւ հիշում ենք, թե ով ենք մենք, սատանան տանի»,- ասել է նա։
Հետո ԱՄՆ նախկին նախագահի լեզուն կապ է ընկել, երբ հասել է ամենագլխավորին։
«Մենք Ամերիգոտիտ Միացյալ Նահանգներն ենք»,- վճռականորեն հայտարարել է Բայդենը։
Նա անմիջապես էլ փորձել է շտկել սխալը, բայց արդեն շատ ուշ էր։
«Ահա թե ով ենք մենք,- ավելացրել է Բայդենը՝ երկրորդ փորձի ժամանակ բաց թողնելով այն բառը, որը հենց նոր նրա մոտ դժվարություն էր առաջացրել։- Մենք ԱՄՆ-ն ենք»։





























