Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով Ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 93-107 կմ հատվածում (Գուդաուրի (Պոստա)-Կոբի) ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տրանսպորտային միջոցների մյուս տեսակների համար երթևեկությունն իրականացվում է բնականոն ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։