Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է մինչև 3,1%՝ հոկտեմբերին գրանցված 37%-ից հետո, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների գների աճի դանդաղեցմամբ (նոյեմբերին տարեկան 3,8%՝ նախորդ ամսվա 5,6%-ից հետո) և համաշխարհային գների դինամիկայով։ Դրա մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հրապարակած վերլուծության մեջ։
«Նոյեմբերին ծառայությունների ոլորտում գնաճը կայունացել է (տարեկան 2,9%), մինչդեռ ոչ պարենային ապրանքների հատվածում գների աճը արագացել է (նոյեմբերին տարեկան 1,2%՝ տարեկան 0,9%-ից հետո)։
Կանխատեսում ենք, որ սպառողական գների աճն այս տարի կմնա Հայաստանի Կենտրոնական բանկի նպատակին (3±1%) մոտ»,- նշված է վերլուծության մեջ։




























