Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև հանդիպումն ավարտվել է, և Ուկրաինայի նախագահը Լոնդոնից մեկնում է Բրյուսել, հաղորդում է BBC-ն։
Սթարմերի և Զելենսկու հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, չորս առաջնորդների նախորդ հանդիպումը՝ ավելի քան երկու ժամ։ Առաջնորդները պետք է քննարկեին անցյալ շաբաթ Ֆլորիդայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անցկացված բանակցությունների արդյունքները, որոնք, ինչպես Զելենսկին հայտարարել էր լոնդոնյան հանդիպման նախօրեին, տարածքային հարցը՝ այսինքն՝ Դոնբասը, մնացել է չլուծված։
Դաունինգ սթրիթի բանակցությունների բովանդակության մասին քիչ բան է հայտնի։ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ կողմերը կշարունակեն աշխատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վրա՝ հիմնվելով ԱՄՆ-ի առաջարկած նախագծի վրա։
Լոնդոնի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէր, համատեղ գրավոր հայտարարություն դեռևս չի հրապարակվել։




























