Revolut թվային բանկը Ֆրանսիայի հաճախորդներին նոր սահմանափակումների մասին նամակ է ուղարկել, հաղորդում է Oninvest-ը։

Նամակում Revolut-ը տեղեկացնում է, որ ավելի քան 50 երկրների բանկերի թողարկած քարտերից այլևս հնարավոր չէ հաշիվներին գումարներ մուտքագրել։

Ցանկում ներառված են Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան, Իրանը, Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, Հոնկոնգը, Իրաքը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան և այլ երկրներ։

Revolut-ը նշել է, որ ընկերությունը «պարտավոր է պահպանել Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և այլ երկրների պատժամիջոցների մասին օրենքներն ու կանոնակարգերը» բոլոր այն իրավասություններում, որտեղ այն գործում է։