Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Միացյալ Նահանգներում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Գազայի ապագայի հետ կապված ծրագրերը քննարկելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։
«Վարչապետը դեկտեմբերի 29-ին կհանդիպի նախագահ Թրամփի հետ։ Նրանք կքննարկեն ապագա քայլերն ու փուլերը, ինչպես նաև հրադադարի ծրագրի համար միջազգային կայունացման ուժերը»,- ասել է կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը։
Այս այցը Նեթանյահուի համար հինգերորդն է լինելու այս տարվա սկզբին Թրամփի պաշտոնը ստանձնելուց և առաջինը՝ Թրամփի վարչակազմի կողմից Գազայի հատվածում հրադադարի հաստատումից ի վեր։
Նեթանյահուն նախատեսում է Միացյալ Նահանգներ այցելել դեկտեմբերի 28-ից հունվարի 4-ը։




























